22:57  ,  13 հուլիսի, 2012

«Կրասնոդարը» խզեց պայմանագիրը Վրաստանի հավաքականի հարձակվողի հետ

Ռուսական «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարել է Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Օթար Մարցվալաձեի հետ պայմանագիրը խզելու մասին: Կողմերը նման որոշում են կայացրել երկկողմանի փոխհամաձայնությամբ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա Հարձակվողը «Կրասնոդարից» հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով: Մարցվալաձեն անցած ամռանը Նիժնի Նովգորոդի «Վոլգայից» էր տեղափոխվել «Կրասնոդար», որի կազմում անցկացրել է 22 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում