22:28  ,  12 հուլիսի, 2012

Զլատան Իբրահիմովիչը կտեղափոխվի ՊՍԺ

«Միլանի» շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է L'Equipe-ը։

Իբրահիմովիչի գործակալն այժմ գտնվում է Փարիզում եւ ակումբի ղեկավարության հետ քննարկում է պայմանագրի մանրամասները։

Իբրահիմովիչի աշխատավարձը կարող է ռեկորդային լինել Ֆրանսիայի համար։ Խոսքը 14 միլիոն եվրոյի մասին է։

Իբրահիմովիչի հետ ՊՍԺ կտեղափոխվի նաեւ «Միլանի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում