16:04  ,  12 հուլիսի, 2012

Գործակալ. Սնեյդերը չի տեղափոխվի «Անժի»

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի եւ իտալական «Ինտերի» խաղացող Ուեսլյի Սնեյդերի գործակալ Սորեն Լերբին հերքել է լուրերը, թե հոլանդացի կիսապաշտպանը տեղափոխվում է Մախաչկալայի «Անժի»:

«Սնեյդերը չի տեղափոխվի «Անժի»: Դա սխալ տեղեկություն է»,- գործակալի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Ավելի վաղ հաղորդովում էր, որ 28-ամյա հոլանդացին համաձայնվել է տեղափոխվել «Անժիի» եւ մոտ օրերս կժամանի Ավստրիա, որտեղ թիմը հավաք է անցկացնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով