23:24  ,  11 հուլիսի, 2012

Սնեյդերը Մախաչկալայում կստանա 15 միլիոն եվրո

«Ինտերի» եւ Հոլանդիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հնարավոր է՝ տեղափոխվի Մախաչկալայի «Անժի»։

Իտալական եւ դաղստանյան ակումբների բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի մասնակցությամբ մտել են եզրափակիչ փուլ։

Հոլանդացին համաձայնել է «Անժիի» պայմաններին եւ առաջիկա օրերին կժամանի Ավստրիա, որտեղ թիմը հավաք է անցկացնում։

Սնայդերի հնարավոր տրանսֆերի գումարը կկազմի 25 միլիոն եվրո։ Սնեյդերը կստանա տարեկան 15 միլիոն դոլար, հաղորդում է Gazeta.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում