14:15  ,  12 հունվարի, 2017

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 86-րդ տեղը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում:Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը խաղ չի անցկացրել եւ ունի 412 միավոր:

Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Դասակարգման առաջատարը Արգենտինայի հավաքականն է, իսկ բրազիլացիները երկրորդ տեղում են: Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան  եզրափակում է լավագույն եռյակը: Լավագույն տասնյակում են նաեւ Չիլին, Բելգիան, Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան Ուրուգվայը եւ Իսպանիան:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Լեհաստանը 15-րդն է, Ռումինիան՝ 38-ը, Դանիան՝ 47-ը, Չեռնոգորիան՝ 63-ը, իսկ Ղազախստանը՝ 98-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի 2017-ի մարտի 26-ին՝ Երեւանում ընդունելով Ղազախստանի թիմին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով