19:28  ,  2 մայիսի, 2024

«Չելսին» ցանկանում է վերադարձնել Անտոնիո Կոնտեին

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է վերադարձնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին եւ շահավետ առաջարկ է արել իտալացի մասնագետին, որն այժմ չունի թիմ, հաղորդում է իտալական La Repubblica-ն։

«Չելսիի» ղեկավարությունը դժգոհ է թիմը գլխավորող արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից։

Անտոնիո Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Միլանն» ու «Նապոլին»։

Կոնտեն «Չելսին» գլխավորել է 2016-2018 թվականներին՝ նվաճելով Անգլիայի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսները։

Կոնտեի նախորդ թիմը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը» (2021-2023):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում