20:43  ,  11 հուլիսի, 2012

Ֆիլիպո Ինձագին մերժել է «Միլանի» առաջարկը

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին ռմբարկու Ֆիլիպոն Ինձագին մտադիր չէ ավարտել կարիերան։

38-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել մարզչական գործունեությամբ զբաղվել «Միլանի» երիտասարդական ակադեմիայում, սակայն վետերանը մերժել է առաջարկը եւ քննարկում է «Ատալանտայում» հանդես գալու հնարավորությունը։

Ինձագին հանդես է եկել «Ատալանտայում» 1996-1997 թվականներին։

Ակումբը ցանկություն ունի Ինձագիին առաջարկել մեկ տարվա պայմանագիր, այնուհետեւ նշանակել երիտասարդական կազմի մարզիչ, հաղորդում է Football Italia-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում