19:42  ,  11 հուլիսի, 2012

Ռաֆայել վան դեր Վարտն ակումբ է փնտրում

Լոնդոնի «Տոտենհեմը» չունի 29-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտի կարիքը, հայտարարել է թիմի մարզչական շտաբը պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշի նշանակումից հետո։

Վան դեր Վարտը բանակցություններ էր վարում «Շալկե-04»-ի հետ, սակայն գերմանական ակումբը հրաժարվեց հոլանդացուն գնելու մտադրությունից։

Դրանից հետո Վան դեր Վարտը ցանկություն է հայտնել վերադառնալ գերմանական «Համբուրգ», հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Վան դեր Վարտը լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել 2010-ին Մադրիդի «Ռեալից» 8 միլիոն ֆունտ ստերլինգով։ «Տոտենհեմի» հետ պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում