10:47  ,  21 դեկտեմբերի, 2016

Բերլուսկոնի. «Յուվենտուսին» կանգնեցնելու համար պետք է փոխել բոլոր մրցավարներին

«Միլանի» սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին կարծում է, որ Իտալիայում մրցավարներն օգնում են Թուրինի «Յուվենտուսին»:

«Յուվենտուսին» կանգնեցնելու համար պետք է փոխել А Սերիայի բոլոր մրցավարներին»,- Իտալիայի նախկին վարչապետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 2011-ից մինչեւ այսօր «Յուվենտուսը» նվաճել է 5 չեմպիոնական տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում