00:02  ,  11 հուլիսի, 2012

Հենրիխ Մխիթարյանի հերթական նվաճումը

Լուգանսկում կայացավ ֆուտբոլի Ուկրաինայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը Դոնեցկը ներկայացնող երկու ակումբների` «Շախտյորի» եւ «Մետալուրգի» միջեւ:

Հանդիպման ամբողջ ընթացքում Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորը» բացահայտ առավելություն ուներ: Արդեն 5-րդ րոպեին «Շախտյորը» բացեց հանդիպման հաշիվը. Դարիո Սրնայի փոխանցումից հետո աչքի ընկավ Լուիս Ադրիանոն: 35-րդ րոպեին գեղեցիկ եւ բազմաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկեց Դուգլաս Կոստան:

Մինչեւ հանդիպման ավարտը «Շախտյորը» եւս մի քանի գոլային պահ ունեցավ, սակայն չկարողացավ իրացնել: Խաղն ավարտվեց «հանքափորների» վստահ հաղթանակով` 2:0:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում հանդիպումն անցկացրեց առանց փոխարինման: 

«Մետալուրգի» կազմում առաջին րոպեներից խաղադաշտում էր Գեւորգ Ղազարյանը, որը նույնպես մասնակցեց հանդիպմանն առանց փոխարինման: Արտակ Եդիգարյանը հայտավորված էր «Մետալուրգի» կազմում, բայց այդպես էլ խաղադաշտ չմտավ: 

Ուկրաինայի Սուպերգավաթ. եզրափակիչ

«Շախտյոր» - «Մետալուրգ»` 2:0

Լուիս Ադրիանո, 5, Դուգլաս Կոստա, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում