21:38  ,  10 հուլիսի, 2012

Ալթինթոփը հեռանում է «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը կհեռանա Արքայական ակումբը եւ կարիերան կշարունակի Ստամբուլի «Գալաթասարայում», հաղորդում է Goal.com-ը։

Ալթիթոփը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է գերմանական «Վոտենշայդ» ակումբում, մինչեւ 2007 թվականին Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելը Ալթինթոփը հանդես է եկել նաեւ «Շալկեում»։

Ալթինթոփն Արքայական ակումբում հայտնվեց 2011-ի ամռանը Ժոզե Մոուրինյոյի նախաձեռնությամբ։ Ալթինթոփը ազատ գործակալի կարգավիճակ ուներ։ Սակայն Մադրիդ տեղափոխվելուց հետո, հենց մրցաշրջանի մեկնարկում թուրք ֆուտբոլիստը վնասվածք ստացավ եւ մի քանի ամիս չկարողացավ դուրս գալ խաղադաշտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում