17:55  ,  10 հուլիսի, 2012

Դենիսով. Կցանկանայի խաղալ «Բարսելոնայում» կամ «Ռեալում»

Երբ առաջարկություն կլինի, այն ժամանակ էլ կխոսենք, ասել է Ռուսաստանի հավաքականի եւ «Զենիթի» կիսապաշտպան Իգոր Դենիսովը` մեկնաբանելով այն լուրերը, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»:

«Իմ պայմանագրում նշված է այն գինը, որը այլ ակումբներ վճարելու դեպքում ես կարող եմ իմ կամքով հեռանալ: Իհարկե, նայած, թե որ ակումբ: Անկեղծ ասած, աշխարհում երեք ակումբ կա, որտեղ կցանկանայի խաղալ` «Բարսելոնան», «Ռեալը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սակայն «Զենիթում» էլ ես մոտիվացիայի պակաս չունեմ. յուրաքանչյուր խաղում գործում եմ` առանց ինձ խնայելու, եւ ցանկանում եմ ակումբի հետ նաեւ հետագայում հաղթել»,- Դենիսովի խոսքն է մեջբերում Eurosport.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում