22:05  ,  30 նոյեմբերի, 2016

Մարտին Էդեգորն առաջին անգամ «Ռեալի» մեկնարկային կազմում է

Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն առաջին անգամ ընդգրկվել է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում: 17-ամյա ֆուտբոլիստը մասնակցում է «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, որը մեկնարկել է Երեւանի ժամանակով 22:00-ին: Առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթել է 7:1 հաշվով:

«Ռեալ». Կասիլյա, Նաչո, Կարվախալ, Տեխերո, Պեպե, Կազեմիրո, Իսկո, Ասենսիո, Խամես Ռոդրիգես, Էդեգոր, Մարիանո:

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը, մասնակցելով «Խետաֆեի» դեմ 2015թ. մայիսի 23-ին կայացած խաղին, դարձել էր Իսպանիայի առաջնությունում Արքայական ակումբի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ 16 տարեկան 157 օրական: Այն ժամանակ նա դուրս էր եկել փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում