19:50  ,  9 հուլիսի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ինտերի» հետ պայքարում է Լուկաս Մոուրայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» Միլանի «Ինտերի» հետ կպայքարի բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ, «Սան-Պաուլուի» կիսապաշտպան Լուկաս Մոուրային ձեռք բերելու համար:

Ֆուտբոլիստն այդ կապակցությամբ հայտարարել է. «Ես չեմ կարող երաշխավորել, որ մինչեւ պայմանագրի ավարտը կմնամ «Սան-Պաուլուում»: Ցանկություն ունեմ մնալ հարազատ ակումբում մինչեւ 2014թ. աշխարհի առաջնության սկիզբը, որը տեղի է ունենալու Բրազիլիայում, սակայն ակումբում շատ բան է փոխվել եւ ներկա իրավիճակն ինձ չի բավարարում»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում The Sun-ը:

Մասնագետները նշում են, որր Մոուրան արտակարգ գոլային հոտառություն ունի եւ լավ է տեսնում դաշտը: Նա իրեն դրսեւորելու հիանալի հնարավորություն կստանա Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ հանդես է գալու Բրազիլիայի հավաքականի կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում