18:30  ,  12 նոյեմբերի, 2016

Դրոգբան հավատում է Մոուրինյոյին

Կանադական «Մոնրեալ Իմփեքթի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջողության է հասնելու անգլիական ակումբի հետ:

«Մոուրինյոյի դարաշրջանը դեռ չի անցել: «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ լուրջ ճգնաժամի մեջ է եւ վաղուց չի նվաճել տիտղոսներ: Միանգամից ամեն բան փոխել հնարավոր չէ: Մոուրինյոյի համար դա մեծ մարտահրավեր է: Կարծում եմ՝ նրան ժամանակ է հարկավոր թիմ կառուցելու համար»,- Դրոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Դիդյե Դրոգբան պորտուգալացի մասնագետի հետ աշխատել է Լոնդոնի «Չելսիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում