23:39  ,  6 մայիսի, 2024

Բրունու Ֆերնանդեշը 2 տարում առաջին անգամ չի խաղում վնասվածքի պատճառով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ, պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը  վնասվածքի պատճառով չի մասնակցում Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպմանը։  Բրունու Ֆերնանդեշը նախորդ անգամ վնասվածքի պատճառով հանդիպում բաց էր թողել 2022թ․ մարտին, հաղորդում է Goal.com-ը։

Բրունու Ֆերնանդեշը 2020թ․ հունվարին է պորտուգալական «Սպորտինգից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ընթացիկ մրցաշրջանում նա հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում