14:42  ,  8 հուլիսի, 2012

«Ռեալը» 35 միլիոն կառաջարկի Մոդրիչի համար

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

AS-ի փոխանցմամբ՝ 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար Արքայական ակումբը պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո, ինչպես նաեւ «Տոտենհեմին» տրամադրել պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոյի տրանսֆերային իրավունքը: «Տոտենհեմը» Մոդրիչի համար պահանջում է 40 միլիոն եվրո: Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում վերջնական որոշում կկայացվի հուլիսի կեսերին:

Անգլիայի ավարտված առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 36 հանդիպման եւ դարձել է չորս գոլի հեղինակ: Նա 2008 թվականին Զագրեբի «Դինամոյից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով