22:20  ,  7 հուլիսի, 2012

«Կրասնոդար» - «Բուրգհաուզեն»` 1:1

Ավստրիայում ստուգողական հանդիպումների շարք անցկացնող «Կրասնոդար» ակումբը ընկերական հանդիպում է անցկացրել գերմանական «Բուրգհաուզեն» թիմի հետ, որը ներկայացնում է Գերմանիայի երրորդ Բունդեսլիգան:

Հանդիպման հաշիվը 11 մետրանոց հարվածով բացել է կրասնոդարցի Պիկուշչակը: Երկրորդ խաղակեսի սկզբում գերմանացիները հավասարեցրել են հաշիվը եւ հանդիպումն այդպես էլ ավարտվել է ոչ-ոքի` 1:1:

«Կրասնոդարը» այս խաղում հանդես է եկել երկրորդ կազմով: Յուրա Մովսիսյանը հայտավորված է եղել, սակայն հանդիպմանը չի մասնակցել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում