15:35  ,  25 հոկտեմբերի, 2016

Արփինե Դալալյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր

Մալայզիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկրորդ մեդալը:

Աղջիկների գերծանր քաշային կարգում (+69 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Արփինե Դալալյանը: Եվրոպայի այս տարվա չեմպիոնը երկամարտում գրանցել է 220 (93+127) կգ արդյունք:

Տղաների գերծանր քաշային կարգում (+94 կգ) Վարազդատ Լալայանը երկամարտի 340 կգ (156+184) արդյունքով գրավել է 5-րդ տեղը:

Նախօրերին Հայաստանից բրոնզե մեդալակիր էր դարձել նաեւ Եվրոպայի պատանեկան չեմպիոն, 17-ամյա Կարեն Ավագյանը, որը երրորդ տեղն էր գրավել 85 կգ քաշայինների պայքարում՝ երկարամարտում գրանցելով 318 կգ (145+173):

Առաջնության մրցավարների թվում է նաեւ ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում