15:06  ,  20 հոկտեմբերի, 2016

«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Յուրա Մովսիսյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կեսարը պատմել է, թե ինչու է«Կանզաս Սիթիի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության նախավերջին տուրի խաղում շուտ փոխարինել Յուրա Մովսիսյանին: 0:0 հաշվով ավարտված խաղում հայ հարձակվողը մեկնարկային կազմում խաղացել էր 57 րոպե:

«Մովսիսյանը դարձյալ վնասեց կրունկը խաղի ընթացքում, եւ ես որոշեցին փոխարինել ու խնայել նրան: Նա բաց է թողել հերթական մարզումը, քանի որ չենք ցանկանում ծանրաբեռնել ֆուտբոլիստին: Յուրան կմասնակցի հաջորդ մարզմանն ու կկարողանա մեզ օգնել առաջիկա խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է sltrib.com-ը:

MLS-ի կանոնավոր առաջնության վերջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» հոկտեմբերի 24-ին արտագնա հանդիպում է անցկացնելու «Սիթելի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում