14:05  ,  20 հոկտեմբերի, 2016

«Սախալին» - «Ուրարտու» խաղի լավագույն դրվագները

Ռուսական «Սախալինի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Երեւանի «Ուրարտուի» դեմ բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի չորրորդ տուրի խաղի լավագույն դրվագները: Յուժնո-Սախալինսկում կայացած խաղում Սուպերլիգա-1-ի գործող չեմպիոնը հաղթել էր 81:69 հաշվով:

Հիշեցնենք, որ դա «Ուրարտուի» չորրորդ անընդմեջ պարտությունն էր: Նախորդ 3 տուրերում հայկական ակումբը պարտվել է ռուսական «Ռյազանին», «Սամարային» ու «Սպարտակ Պրիմորյեին»:

Ռուսաստանի Սուպերլիգա-1, չորրորդ տուր

«Սախալին» - «Ուրարտու»՝ 81:69 (17:19, 20:20, 24:14, 20:16)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում