15:44  ,  20 հոկտեմբերի, 2016

Աֆրիկայի Գավաթ. Եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները

Գաբոնի մայրաքաղաք Լիբրեւիլում տեղի է ունեցել ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի 2017թ. գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, հաղորդում է L'Equipe-ը:

A խումբ. Գաբոն, Կամերուն, Գվինեա-Բիսաու, Բուրկինա Ֆասո:  

B խումբ. Ալժիր, Թունիս, Սենեգալ, Զիմբաբվե:

C խումբ. Կոտ դ՛Իվուար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Մարոկկո, Տոգո:

D խումբ. Գանա, Մալի, Եգիպտոս, Ուգանդա:

Մրցաշարը կանցկացվի հունվարի 14-ից փետրվարի 5-ը Գաբոնում: Աֆրիկայի գործող գավաթակիրը Կոտ դ՛Իվուարի հավաքականն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում