10:25  ,  20 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբահչե». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի թուրքական «Ֆեներբահչեին»:

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Անգլիայի 20-ակի չեմպիոնին, որի հաղթանակի համար սահմանել է 1.57 գործակից: Թուրքական ակումբի հաղթանակն ունի 6.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեներբահչե» խաղը կկայանա հոկտեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:05-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում