21:35  ,  11 հոկտեմբերի, 2016

Հայ երկրպագուները երգելով հասան Վարշավայի «Ազգային» ստադիոն (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի եւ Լեհաստանի ազգային հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի հանդիպման համար Վարշավա ժամանած հայ երկրպագուները երթով հասան «Ազգային» ստադիոն, Լեհաստանի մայրաքաղաքից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայ երկրպագուները հավաքվել էին ստադիոնի հարեւանությամբ գտնվող Poniatowskiego կամրջի մոտ, որտեղից երգելով, թմբուկներին հարվածելով ուղեւորվեցին խաղին: Նրանց թվում են ՖԱՖ-ի անդամները, Հայաստանից, Լեհաստանի եւ Եվրոպայի տարբեր քաղաքներից ժամանած երկրպագուներ:

Հայ երկրպագուները կնստեն ստադիոնի ոչ թե հյուրերի համար նախատեսված տրիբունայում, այլ երկու տարբեր հատվածներում:

Դավիթ Եղիազարյան՝ Վարշավայից

Լուսաբանման հովանավորն է Ucom-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով