15:10  ,  10 հոկտեմբերի, 2016

Սարգիս Ադամյանի հեթ-տրիկն ու Արթուր Մալոյանի գոլը

Ֆուտբոլի Հեսենի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շտայնբախը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով պարտության է մատնել «Լեհներցին»: Հաղթող թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը: 23-ամյա հարձակվողը Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության 11 հանդիպումներում խփել է 7 գոլ:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 16-րդ տուրում «Ենիսեյը» տանը 2:0 հաշվով պարտության է մատնել «Ֆակելին»:

30-րդ րոպեին հաշիվը բացել է 27-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը, որը փոխարինվել է 75-րդ րոպեին: Սա Մալոյանի երրորդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում