00:11  ,  2 հոկտեմբերի, 2016

Չեզարե Պրանդելին՝ «Վալենսիայի» գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին գլխավորել է «Վալենսիան», հայտնում է ակումբի կայքը:

Իտալացի մասնագետն իսպանական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հոկտեմբերի 2-ին կայանալիք խաղին Պրանդելին կհետեւի տրիբունայից, իսկ հաջորդ օրը նա կներկայացվի նոր պաշտոնում:

Չեզարե Պրանդելիի նախորդ աշխատավայրը թուրքական «Գալաթասարայն» էր, որից նա հեռացել էր 2014-ի նոյեմբերին: Ակումբային կարիերայում նա գլխավորել է նաեւ իտալական «Ֆիորենտինան», «Ռոման», «Պարման», «Վենեցիան», «Վերոնան» ու «Լեչեն»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում