17:30  ,  30 սեպտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ Պրեմյեր լիգան անհաջող սկսած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Metro-ն կազմել է Անգլիայի Պրեմյեր լիգայի նոր մրցաշրջանն անհաջող սկսած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի մասին կայքը գրում է հետեւյալը:

«Բունդեսլիգայից տեղափոխված աստղային նորեկից շատ էին սպասելիքները, որոնք նա դեռ պետք է արդարացնի: Հայ փլեյմեյքերը դեռ տեղ չունի մեկնարկային կազմում նաեւ վնասվածքի պատճառով: Դեռ հայտնի չէ՝ նա կհամապատասխանի Մոուրինյոյի խաղային մոդելին, թե՝ ոչ: Մխիթարյանը պետք է շատ աշխատի, որպեսզի դառնա հիմնական կազմի լիիրավ անդամ, եւ դա Խուան Մատայի, Պոլ Պոգբայի, Ջեսի Լինգարդի ու Մարկուս Ռեշֆորդի հետ մրցակցության պայմաններում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը միայն մեկ խաղ է անցկացրել մեկնարկային կազմում՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիում մասնակցելով առաջին խաղակեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով