Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Դուգլաս Կոստան առաջիկայում չի օգնի Մյունխենի «Բավարիային»:
Bild-ը գրում է, որ ազդրի վնասվածքից վերականգվելու համար բրազիլացուց կպահանջվի 8-10 շաբաթ: Կոստան վնասվածքը ստացել էր «Ինգոլշտադտի» դեմ սեպտեմբերի 17-ին կայացած խաղում, որում «Բավարիան» առավելության էր հասել 3:1 հաշվով:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 2 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում