15:09  ,  26 սեպտեմբերի, 2016

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման

Ֆրանսիական ՊՍԺ-ի կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման եւ տուգանվել 2100 եվրո, հայտնում է RMC-ն։

2016 թվականի մայիսին Օրյեն գիշերային ակումբից դուրս գալիս բախվել էր ոստիկանների հետ եւ անպարկեշտ արտահայտություններ արել նրանց հասցեին։ Դրանից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք, որտեղ անցկացրել էր մի քանի ժամ։ Ոստիկաններից մեկը պնդում է, որ Սերժ Օրյեն արմունկով հարվածել էր իր կոկորդին, իսկ ֆուտբոլիստը հերքել էր՝ նշելով, որ ոստիկաններին էին ագրեսիվ վարք դրսեւորել իր հանդեպ։

Ֆրանսիական մամուլի համաձայն՝ պատիժը պայմանական է, եւ կոտդիվուարցի պաշտպանը ստիպված չի լինի 2 ամիս անցկացնել բանտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում