Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց առաջատար «Սպարտակը», որը Մոսկվայում ընդունեց «Ուֆային»: Հյուրերը հաղթանակ տարան նիգերիացի հարձակվող Ֆատաի Կեհինդեի միակ գոլի շնորհիվ:
Իտալացի Մասիմո Կարերեի գլխավորությամբ «Սպարտակը» 19 միավորով կշարունակի զբաղեցնել առաջին տեղը նաեւ այս տուրից հետո: Մեկ միավոր է հետ Մոսկվայի ԲԿՄԱ-ն:
Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Սպարտակ» - «Ուֆա»՝ 0:1
Ֆատաի Կեհինդե, 39
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում