21:46  ,  24 սեպտեմբերի, 2016

Մոուրինյո. Այսօր հիանալի էինք շարժվում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերի» նկատմամբ հաղթանակը 4:1 հաշվով:

«Ցուցադրեցինք լավ խաղ ու արդյունք: Միշտ բարդ է խաղալ «Լեսթերի» դեմ: Երկրորդ խաղակեսում մենք փորձում էինք վերահսկել գնդակը, սակայն Կլաուդիո Ռանյերին հաջող օգտագործեց փոխարինումները եւ հավասարեցրեց խաղը: Այսօր հիանալի էինք շարժվում: Հիանալի է վերադառնալ չուն եւ հաղթել չեմպիոններին: Նախորդ մրցաշրջանում մենք չկարողացանք անել դա, իսկ այս տարի արդեն 2 հաղթանակ ենք տարել «Լեսթերի» նկատմամբ

Ինչ վերաբերում է Ռունիին, ապա նա կարեւոր խաղացող է իմ, «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի համար: Ես վստահում եմ նրան»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում