Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը սեպտեմբերի 24-ին ուղեւորվել է Թբիլիսի, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը 14 խաղացողների է տարել հավաքին:
Վրաստանի մայրաքաղաքում հայկական թիմի մասնակցությամբ նախատեսված են 4 ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 26-ին:
«Ուրարտուն» Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի առաջին տուրում` հյուրընկալելով «Ռյազանին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում