16:57  ,  23 սեպտեմբերի, 2016

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Չինաստանի մրցաշարերին

Աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսն ուսի վնասվածքի պատճառով չի մասնակցի Չինաստանում կայանալիք առաջիկա մրցաշարերին: Խոսքն Ուհանի (2,288,250 դոլար մրցանակային հիմնադրամ) եւ Պեկինի (5,424,394 դոլար) մրցաշարերի մասին է, հայտնում WTA-ի կայքը:

Ամերիկացի թենիսիստուհին ափսոսանք է հայտնել, որ չի մեկնeլու Չինաստան` նշելով, որ կպատրաստվի Սինգապուրում կայանալիք մրցաշարին:

Հիշեցնենք, որ ուսի վնասվածքի պատճառով Սերենա Ուիլյամսը պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերում ու US-Open-ի կիսաեզրափակիչում եւ զրկվել էր նաեւ աշխարհի առաջին ռակետի կոչումից: Նրան շրջանցել էր գերմանուհի Անժելիկ Կերբերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում