21:56  ,  5 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. «Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Զետային»

Եվրոպայի լիգայի 2012/2013թթ. մրցաշարի որակավորման առաջին փուլում Երեւանի «Փյունիկը» սեփական խաղադաշտում 0:3 խոշոր հաշվով պարտվեց  Չերնոգորիայի «Զետային»:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսում «Զետան» բացեց հանդիպման հաշիվը: 62-րդ րոպեին աչքի ընկավ Իգոր Վույաչիչը: 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Զարիհա Պելիշիչը կրկնապատկեց հաշիվը, իսկ հանդիպման վերջին վայրկյաններին Պետար Օռլանդիչը երրորդ անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին Չեռնոգորիայում:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Փյունիկ» - «Զետա»` 0:3

 Իգոր Վույաչիչ, 62, Զարիհա Պելիշիչ, 81, Պետար Օռլանդիչ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով