14:24  ,  22 սեպտեմբերի, 2016

Ֆուտզալի լեգենդ Ֆալկաոյի կրնկով գոլը Բրազիլիայի հավաքականի կազմում վերջին խաղում

Բրազիլացի լեգենդար ֆուտզալիստ Ֆալկաոն կրնկով գոլ է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած վերջին խաղում։ Կոլումբիայում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում բրազիլացիները հետխաղյա 11 մետրանոցներով սենսացիոն պարտություն էին կրել Իրանի հավաքականից եւ լքել պայքարը։ 39-ամյա Ֆալկաոն 8-րդ րոպեին հաշիվը դարձրել էր 2։0։

Հիշեցնենք, որ խաղի ժամանակ բրազիլացիները 2 անգամ ունեցել էին 2 գոլի առավելություն, որը պահպանել չէր հաջողվել։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը խփել էին մեկական գոլ, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի դիպուկ էին իրացրել իրանցիները:

Քառորդ եզրափակիչում Իրանի հավաքականի մրցակիցը կլինի Պարագվայը, որը պայքարից դուրս էր թողել կոլումբացիներին (1:0):

Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը հաղթել էր աշխարհի նախորդ 2 առաջնություններում (2008-ին ու 2012-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում