14:50  ,  20 սեպտեմբերի, 2016

Արշակյանը, Սարկիսովը եւ Կորյանը չեն հրավիրվել Հայաստանի հավաքական

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ռումինիայի եւ Լեհաստանի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Նախորդ հավաքի համեմատ, հավաքական չեն հրավիրվել հարձակվողներ Արթուր Սարկիսովը («Մորդովիա»), Դավիթ Արշակյանը («Չիկագո Ֆայր») եւ Ռուսլան Կորյանը («ԲՄԱ Խաբարովսկ»), կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը («Մարիտիմու») եւ Մախաչկալայի «Անժիի» խաղացող Կառլեն Մկրտչյանը, որը վերականգնվում է վնասվածքից:

Հայաստան - Ռումինիա խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին Երեւանում, իսկ Լեհաստան - Հայաստան հանդիպումը՝ հոկտեմբերի 11-ին Վարշավայի Ազգային ստադիոնում:

Հայաստանի հավաքական

Գաել Անդոնյան, «Մարսել» (Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Վարազդատ Հարոյան, «Փադիդեհ» (Իրան)

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Լեւոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրահ» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գեղամ Կադիմյան, «Կարպատներ» (Ուկրաինա)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները եւ հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում