20:07  ,  5 հուլիսի, 2012

Եվրո-2012. Գոլեր, արդյունքներ, վիճակագրություն

Եվրո-2012-ի 31 հանդիպումներում գրանցվել է 76 գոլ (միջինը` 2,45 գոլ մեկ խաղում)

  • Լեհաստանի խաղադաշտերում` 15 հանդիպում, 39 գոլ (միջինը` 2,6)
  • Ուկրաինայի խաղադաշտերում`16 հանդիպում, 37 գոլ (միջինը` 2,31)
  • Խմբային փուլի 1-ին տուրի 8 հանդիպումներում գրանցվել է 20 գոլ (միջինը` 2,5)
  • Խմբային փուլի 2-րդ տուրի 8 հանդիպումներում գրանցվել է 26 գոլ (միջինը` 3,25)
  • Խմբային փուլի 3-րդ տուրի 8 հանդիպումներում գրանցվել է 14 գոլ (միջինը` 1,75)
  • Քառորդ եզրափակիչի 4 հանդիպումներում գրանցվել է 9 գոլ (միջինը` 2,25)
  • Կիսաեզրափակիչ 2 հանդիպումներում գրանցվել է 3 գոլ (միջինը` 1,5)
  • Եզրափակիչում խփվել է 4 գնդակ

Լավագույներն ու վատագույները

  • 6 խաղում 12 գոլ է խփել (մրցաշարի բոլոր գոլերի 15,8%-ը) Իսպանիայի հավաքականը: Միջինը 2 գնդակ մեկ խաղում:
  • 10 գնդակ 5 խաղում (միջինը նույնպես 2 գնդակ մեկ խաղում) խփել է Գերմանիայի հավաքականը:
  • 6 խաղում 6 գնդակ (միջինը 1 գնդակ) խփել է Իտալիայի հավաքականը:
  • Խմբից դուրս չեկած թիմերից լավագույնը Ռուսաստանը եւ Շվեդիան են (5 գնդակ 3 խաղում)
  • Բաց թողած գնդակների քանակով վատագույնը Իռլանդիայի հավաքականն է` 9 գնդակ խմբային փուլի 3 հանդիպումներում (միջինը 3 գնդակ): Իռլանդացիները նաեւ վատագույնն էին խփած գոլերի քանակով` ընդամենը 1 գոլ:
  • Բաց թողած գնդակների քանակով լավագույնը Իսպանիայի հավաքականն է` ընդամենը 1:

Ռմբարկուներ

  • Եվրո-2012-ի ամենարդյունավետ խաղացողի կոչումը բաժանեցին 6 ֆուտբոլիստ. իսպանացի Ֆերնանդո Տորեսը (189 րոպե եւ 5 խաղ), ռուսաստանցի Ալան Ձագոեւը (253 րոպե եւ 3 խաղ), խորվաթ Մարիո Մանջուկիչը (270 րոպե եւ 3 խաղ), գերմանացի Մարիո Գոմեսը (282 րոպե եւ 5 խաղ), իտալացի Մարիո Բալոտելին (421 րոպե եւ 6 խաղ), պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (480 րոպե եւ 5 խաղ):
  • «Ոսկե խաղակոշիկը» ստացավ Տորեսը, որը ամենաքիչն էր խաղադաշտում եղել:
  • 38 խաղացող մեկական գնդակ են խփել: 10-ը` երկուական: 6 խաղացող` երեքական: Ընդհանուր առմամբ, մրցաշարում գոլի հեղինակ են դարձել բոլոր 16 հավաքականների 54 խաղացող:

Ինքնագոլ

Մրցաշարի միակ ինքնագոլի հեղինակը դարձավ Անգլիայի հավաքականի պաշտպան Գլեն Ջոնսոնը` Շվեդիայի հետ խաղում:

11 մետրանոց

  • Մրցաշարում նշանակվել է 4 11 մետրանոց, որից իրացվել է 3-ը (75% արդյունավետություն): Խմբային փուլում նշանակվել է մեկ 11 մետրանոց, որը չի իրացվել` հույն Սալպինգիդիսի հարվածը ետ է մղել լեհ դարպասապահ Տիտոնը:
  • Իրացված 11 մետրանոցների հեղինակներն են հույն Սալպինգիդիսը (Գերմանիայի դարպասը), իսպանացի Չաբի Ալոնսոն (Գերմանիայի դարպասը) եւ Մեսութ Օզիլը (Իտալիայի դարպասը)

Հանդիպումների արդյունավետություն

  • Ամենաարդյունավետը հանդիպումը դարձավ քառորդ եզրափակիչի Գերմանիա – Հունաստան մրցավեճը (4:2) – 6 գնդակ:
  • Երկու խաղում գոլ չի խփվել` Անգլիա – Իտալիա (1/4) եւ Իսպանիա – Պորտուգալիա (1/2)
  • Առաջին գոլազուրկ հանդիպումը գրանցվել է Եվրո-2012-ի 28-րդ մրցավեճում:

Ինչպես են գրանցվել գոլերը

Մրցաշարի 76 գոլից 22-ը խփվել են գլխի հարվածով (28,9%)

  • Ամենաշատը գլխով խփել են անգլիացիներն ու դանիացիները (3-ական)
  • Իրենց գոլերը գլխի հարվածով են խփել խորվաթ Մանջուկիչը, ուկրաինացի Շեւչենկոն եւ դանիացի Բենդտները (2-ական):
  • Գլխի հարվածից ամենաշատը բաց են թողել իռլանդացիներն ու պորտուգալացիները (3-ական):
  • 12 հավաքականում գլխի հարվածով աչքի են ընկել, չեն խփել միայն չեխերը, ֆրանսիացիները, հույները եւ հոլանդացիները:
  • 13 հավաքական գլխի հարվածներից հետո գոլ է բաց թողել: Բաց չեն թողել միայն իսպանացիները, ռուսները եւ հոլանդացիները:

Մրցաշարում ձախ ոտքով խփվել է 14 գնդակ (18,4 %)

  • Ամենաշատը ձախ ոտքով խփել են իսպանացիները` 4 գնդակ (2-ը` եզրափակիչում):
  • Ձախ ոտքով գոլ են խփել 9 թիմերի 14 խաղացող:
  • «Ամենաձախը» A խումբն է, որտեղ այդ ոտքով 4 գոլ է խփվել:
  • Ձախ ոտքից ամենաշատը տուժել է Իտալիան` 4 բաց թողած գնդակ:

Աջ ոտքով խփվել է 40 գոլ (բոլոր գոլերի 52,6 %-ը):

Ովքեր են խփել

  • 6 գնդակ խփել են պաշտպանները (բոլոր գոլերի 9,2 %-ը)
  • Կիսապաշտպանները աչքի են ընկել 33 անգամ (43,4 %)
  • Հարձակվողները խփել են 36 գնդակ (47,4%)

Երբ են խփել

  • Առաջին խաղակեսում գրանցվել է 32 գնդակ, երկրորդում` 44:
  • Ամենաարագ գոլի հեղինակներն են խորվաթ Մանջուկիչը (Իռլանդիա) եւ չեխ Յիրաչեկը (Հունաստան) – 3-րդ րոպեին:
  • Ամենաուշ գոլերի հեղինակներն են` գերմանացի Մեսութ Օզիլը (Իտալիա, 90+2), իսպանացի Չաբի Ալոնսոն (Ֆրանսիա, 90+1), շվեդ Լարսոնը (Ֆրանսիա, 90+1):
  • Ամենագոլայինը 24-րդ րոպեն է` 5 գոլ է գրանցվել այդ րոպեին:

Որտեղից են խփել

  • Ընդամենը 9 գոլ է գրանցվել տուգանային հրապարակից դուրս (11,8 %)
  • «Ամենամոտիկ» գնդակի հեղինակներն են անգլիացիներ Գլեն Ջոնսոնը (Շվեդիա, ինքնագոլ), Ուեյն Ռունին (Ուկրաինա) եւ իսպանացի Խեսուս Նավասը (Խորվաթիա): Երեք դեպքում էլ հեռավորությունը դարպասային գծից չէր անցնում մեկ մետրը:
  • Ամենահեռահար գոլի հեղինակը դարձավ անգլիացի Տեո Ուոլկոտը, որը շվեդների դարպասը գրավեց մոտ 26 մետր հեռավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով