19:39  ,  5 հուլիսի, 2012

Ուիմբլդոն. Ռադվանսկան եւ Ուիլյամսը կհանդիպեն եզրափակիչում

Թենիսի Ուիմբլդոնի կանանց մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ մրցավեճում աշխարհի երրորդ ռակետ լեհ Ագնեշկա Ռադվանսկան 6:3, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի ութերորդ ռակետ Անժելիկա Կերբերին եւ դուրս եկավ եզրափակիչ:

Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում աշխարհի 6-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը 6:3, 7:6 հաշվով հաղթեց բելառուս Վիկտորիա Ազարենկոյին:

Այսպիսով, հուլիսի 7-ին Ուիմբլդոնի կանանց մրցաշարի եզրափակիչում կհանդիպեն Ռադվանսկան եւ Ուիլյամսը:

Ուիմբլդոն, 1/2 եզրափակիչ

Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 3) – Անժելիկա Կերբեր (Գերմանիա, 8)` 6:3, 6:4

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 6) – Վիկտորիա Ազարենկո (Բելառուս, 2)` 6:3, 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով