18:47  ,  5 հուլիսի, 2012

Մարզաշապիկի գույնը` բողոքի առիթ

Ուելսի «Կարդիֆ Սիթի» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է երկրպագուներին վերադարձնել այն գումարները, որոնք վճարվել են աբոնոմենտի համար: Խոսքը գնում է թիմի այն երկրպագուներ մասին,  որոնք իրենց բողոքն են հայտնում, որ ակումբը փոխել է մարզահագուստի գույնը:

«Կարդիֆ Սիթիի» նոր սեփականատերը որոշել է, որ այսուհետ թիմի տնային խաղերի ժամանակ մարզահագուստը պետք է լինի ոչ թե կապույտ, այլ կարմիր գույնի: Փողերի վերադարձման համար իրավական հիմքեր չկան, սակայն ակումբը որոշել է, որ այն երկրպագուները, որոնք մինչեւ երեքշաբթի դիմում կներկայացնեն, ետ կստանան իրենց գումարները: Ներկա պահին գումարները ետ վերադարձնելու դիմում են ներկայացրել 70 երկրպագու, հաղորդում է tribalfootball.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով