17:58  ,  5 հուլիսի, 2012

Քեմերոն. Օլիմպիական խաղերից պետք է ստանանք առավելագույնը

Խաղերի անցկացման ծախսերը մեծ են, որովհետեւ երկրի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի վերաբերյալ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

«Այդ իսկ պատճառով մենք Օլիմպիական խաղերից պետք է ստանանք առավելագույնը, որպեսզի աջակցենք աշխատուժին եւ տնտեսությանը: Ես վստահ եմ, որ չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի տնտեսությունը Օլիմպիական խաղերի անցկացման շնորհիվ կարող է 13 մլրդ ֆունտ ստանալ»,- Քեմերոնի խոսքն է մեջբերում PA-ն:

Lloyds բանկի ուսումնասիրությունների համաձայն, Խաղերի անցկացման շնորհիվ երկրի տնտեսությունը մինչեւ 2017 թվականը ավելի մեծ եկամուտ կբերի` 16,5 մլրդ ֆունտ: Նշենք, որ Խաղերի անցկացման ծախսերը կազմել են մոտ 9 մլրդ ֆունտ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով