17:35  ,  5 հուլիսի, 2012

Ինչո՞ւ էր արտասվում գերմանացի երկրպագուն

ՈւԵՖԱ-ն խաղացել է հեռուստադիտողների զգացմունքների հետ, նշել է անգլիական The Sun պարբերականը: Մասնավորապես, Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ Իտալիա – Գերմանիա հանդիպման ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվեց արցունքն աչքերին գերմանացի մի կին երկրպագու:

Այդ դրվագը հայտնվեց ուղիղ եթերում, երբ Մարիո Բալոտելին հաշիվը դարձրեց 2:0 հօգուտ Իտալիայի: Մինչդեռ իրականում գերմանացին արտասվել էր խաղից առաջ` Գերմանիայի օրհներգի կատարման ժամանակ:

«Ես ցնցված եւ բարկացած եմ: Ես արտասվել եմ օրհներգի ժամանակ, այլ ոչ թե, երբ Բալոտելին գոլ է խփել»,- ասել է Դյուսելդորֆում բնակվող Անդրեան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով