16:55  ,  5 հուլիսի, 2012

Կյելինիի վնասվածքի համար ՈւԵՖԱ-ն 420 հազար եվրո կվճարի «Յուվենտուսին»

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի վնասվածքի համար ՈւԵՖԱ-ն Թուրինի «Յուվենտուսին» կվճարի 420 հազար եվրո փոխհատուցում, տեղեկացնում է Football-Italia-ն:

27-ամյա պաշտպանը մկանային վնասվածք է ստացել Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայացած Եվրո-2012-ի եզրափակիչ Իսպանիա – Իտալիա (4:0) հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Եվրոպական ակումբների ասոցիացիան ու ՈւԵՖԱ-ն պարտավորվել են Եվրո-2012-ում վնասվածք ստացած ֆուտբոլիստների աշխատավարձի չափով փոխհատուցում վճարել ակումբներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով