15:58  ,  5 հուլիսի, 2012

Մարկո Ռոյսը՝ Բունդեսլիգայի 2011/2012թթ. լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Մարկո Ռոյսը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի 2011/2012թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Գերմանացի կիսապաշտպանն արժանացել է ձայների 30 տոկոսին: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին (16.3 տոկոս), լավագույն եռյակը եզրափակել է Գելզենկիրխենի «Շալկեի» հոլանդացի ռմբարկու Կլաս Յան Հունտելարը (12.5 տոկոս):

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Ռոյսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում եւ դարձել է 18 գոլի հեղինակ:

Առաջնության լավագույն նորեկը «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Դավիդ Ալաբան է:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Մյոնխենգլադբախի «Բորուսիան» գլխավորող Լյուսեն Ֆավրը (43.3 տոկոս), ով առաջ է անցել Յուրգեն Կլոպից («Բորուսիա» Դորտմունդ, 38.5 տոկոս):

Բունդեսլիգա. 2011/2012թթ. խորհրդանշական հավաքական

Դարպասապահ. Մարկ Անդրե Շտեգեն («Բորուսիա» Մյոնխենգլադբախ):

Պաշտպաններ. Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Մատս Հումելս («Բորուսիա» Դորտմունդ), Դանթե («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա» Դորտմունդ):

Կիսապաշտպաններ. Ֆրանկ Ռիբերի («Բավարիա»), Դավիդ Ալաբա («Բավարիա»), Սինձի Կագավա («Բորուսիա» Դորտմունդ), Մարկո Ռոյս («Բորուսիա» Մյոնխենգլադբախ):

Հարձակվողներ. Կլաս Յան Հունտելար («Շալկե»), Մարիո Գոմես («Բավարիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում