17:13  ,  5 հուլիսի, 2012

«Յուվենտուսի» կիսապաշտպանը հետաքրքրել է «Զենիթին»

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սիմոնե Պեպեն հայտնվել է Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ուշադրության կենտրոնում:

Վերջին շրջանում 28-ամյա իտալացին նոր պայմանագրի կապակցությամբ  բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ, սակայն կողմերը դեռ չեն կարողանում փոխհամաձայնության գալ:

Պեպեի գործակալը հայտարարել է, որ «Զենիթը» լավ շանսեր ունի կիսապաշտպանին ձեռք բերելու համար, գրում է Tuttosport-ը:

Իտալիայի ավարտված առաջնությունում Պեպեն մասնակցել է 33 խաղի, խփել է վեց գնդակ: Նա 2010 թվականին իտալական «Ուդինեզեից» է տեղափոխվել «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում