16:41  ,  5 հուլիսի, 2012

Միխայիլ Ալոյան. Արդեն մոռացել եմ, որ աշխարհի չեմպիոն եմ

Իմ գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելն է, հայտարարել է հայկական արմատներով ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը, ով հանդես է գալիս մինչեւ 52 կգ քաշային կարգում:

«Այս պահին իմ միակ նպատակն օլիմպիական ոսկին է: Ոչ մի հոգեբանական խնդիր չունեմ հիմա: Ես արդեն մոռացել եմ, որ աշխարհի չեմպիոն եմ: Մարզվում եմ թիմի մյուս անդամների հետ: Ամեն ինչ նորմալ է ընթանում: Մի փոքր անհարմար եմ զգում, երբ ինչ աշխարհի չեմպիոն են անվանում: Չեմ ցանկանում շեղվել ճիշտ ճանապարհից: Պետք է շատ աշխատեմ, որպեսզի դուրս գամ օլիմպիական ռինգ եւ ցուցադրեմ լավագույն որակներս: Եթե դա տեղի ունենա, անպայման լուրջ հաջողությունների կհասնեմ»,- 24-ամյա Ալոյանի խոսքը փոխանցում է «Весь спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով