15:13  ,  5 հուլիսի, 2012

Սամիր Հանդանովիչը տեղափոխվեց «Ինտեր»

Սլովենիայի ազգային հավաքականի եւ իտալական «Ուդինեզեի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը կարիերան կշարունակի միլանյան «Ինտերում», հաղորդում է La Gazetta Dello Sport-ը:

27-ամյա դարպասապահն արդեն բուժզննում է անցել Միլանում եւ առաջիկայում պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ: Հանդանովիչի տեղափոխության համար «Ինտերը» կվճարի 11 միլիոն եվրո, ինչպես նաեւ «Ուդինեզեին» կտրամադրի իտալացի պաշտպան Մարկո Ֆարոնիի տրանսֆերային իրավունքը:

Հանդանովիչը 2004 թվականին սլովենական «Ջոմալե» ակումբից էր տեղափոխվել «Ուդինեզե»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով