16:19  ,  5 հուլիսի, 2012

«Ռոման» ձեռք է բերել երկու ֆուտբոլիստների

Հռոմի «Ռոման» ձեռք է բերել «Սուդուվի» ակումբի լիտվացի դարպասապահ Տոմաս Սվեդկաուսկասին եւ իտալական «Բարիի» ռումինացի կիսապաշտպան Ադրիան Ստոյանին, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Նախորդ մրցաշրջանում 18-ամյա դարպասապահը վարձավճարով հանդես էր գալիս իտալական «Ֆիորենտինայում», իսկ Ստոյանը 29 հանդիպում է անցկացրել «Բարիի» կազմում:

Իտալական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ «Ռոման» ձեռք է բերելու նաեւ ԱՄՆ-ի հավաքականի եւ իտալական «Կյեւոյի» կիսապաշտպան Մայքլ Բրեդլիին: Ամերիկացի ֆուտբոլիստը շուտով բուժննում կանցնի Հռոմում եւ չորս տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում