14:55  ,  5 հուլիսի, 2012

Ալբան բուժզննում է անցել «Բարսելոնայում»

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Խորդի Ալբան հուլիսի 5-ին բուժննում է անցել կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի ուշ 23-ամյա իսպանացին «Բարսելոնայի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր, որից հետո նա պաշտոնապես կներկայացվի թիմի երկրպագուներին:

Ալբայի տեղափոխության համար իսպանական «Վալենսիան» կստանա 14 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում