13:46  ,  5 հուլիսի, 2012

Ստիվ Նեշը տեղափոխվեց «Լեյքերս»

Ամերիկյան «Ֆինիքսն» ու «Լոս Անջելես Լեյքերսը» փոխհամաձայնության են եկել կանադացի բասկետբոլիստ Ստիվ Նեշի տեղափոխության հարցում: Առաջիկա երեք տարում 38-ամյա Նեշը «Լեյքերսում» կաշխատի 27 միլիոն դոլար, հաղորդում է NBA-ի պաշտոնական կայքը:

Կանադացու ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ «Նյու Յորքը», «Տորոնտոն» ու «Դալասը», սակայն Ստիվն ընտրեց Կալիֆորինայի թիմն ընտանիքին ավելի մոտ գտնվելու համար:

Ստիվ Նեշը կարիերան սկսել է «Ֆինիքսում», որի կազմում հանդես է եկել 1996-1998թթ.: Այնուհետեւ նա վեց տարի անցկացրել է «Դալասում», որից հետո դարձյալ վերադարձել է «Ֆինիքս»: Նեշը երկու անգամ ճանաչվել է NBA-ի լավագույն խաղացող (2005 եւ 2006թթ.), ինչեպս նաեւ ութ անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի հանդիպմանը»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով