11:11  ,  5 հուլիսի, 2012

Ֆերնանդո Տորես. Իսպանիայի հավաքականը նպատակը 2014թ. աշխարհի գավաթն է

Իսպանիայի հավաքականի նպատակը 2014թ. աշխարհի գավաթն է, հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի 28-ամյա հարձակվող Ֆերնանդո Տորեսը:

«Մեր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը դարձյալ նվաճելն է: Ոչ մեկի համար էլ դա գաղտնիք չէ: Մենք նախկինի նման հավակնություններ ունենք եւ պատրաստվում ենք հաջողությամբ հանդես գալ նաեւ Բրազիլիայում: Մենք դեռ նպատակներ ունենք: Մենք կվայելենք հաղթանակը Եվրո-2012-ում, բայց արդեն մտածում ենք աշխարհի գավաթի մասին: Ես հույս ունեմ, որ այս թիմի խաղացողների մեծ մասը կխաղա այդ մրցաշարում», - Տորեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով